Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Պոդագրա.թագավորների հիվանդություն

Պոդագրա.թագավորների հիվանդություն

Անցյալում թագավորների հիվանդությամբ` պոդագրայով տառապում էին միայն հարուստ մարդիկ: Եվ մինչ այսօր զարմանալի օրինաչափություն է նկատվում. ինչքան բարձր են մարդկանց նյութական եկամուտները, այնքան հաճախ է այս հիվանդությունը նրանց մոտ հանդիպում:

 

Հայտնի է, որ ծանր նյութական պայմաններում, պատերազմների ժամանակ պոդագրայի հիվանդացության դեպքեր գործնականում չեն հայտնաբերվում:  Որքան էլ զարմանալի է, տղամարդիկ  ոտքերի պոդագրայով 20 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Առաջին անգամ հիվանդացածների տարիքը 40-50 տարեկանն է: Երեխաները պոդագրայով շատ հազվադեպ են հիվանդանում և, որպես կանոն, այստեղ իր դերն ունի ժառանգականությունը:

 

Հիպոկրատն առաջին անգամ նկարագրելով այս հիվանդությունը, այն անվանել է «թակարդ ոտնաթաթի համար» («ago»-թակարդ,«podos-ոտնաթաթ»): Մեծ բժշկապետը համոզված էր, որ ոտքերի պոդագրայի պատճառը որկրամոլությունն ու ալկոհոլի չարահաշումն է: Եվ միայն XIX դարում բժշկությունն ապացուցեց հիվանդության կապն արյան մեջ միզաթթվի բարձր պարունակության հետ: Միզաթթուն առաջանում է սպիտակուցների ճեղքման գործընթացի արդյունքում, այն արտաքնապես իրենից ներկայացնում է հեղուկի մեջ դժվար լուծվող սպիտակ փոշի: Երբ միզաթթուն նորմայից բարձր է լինում, այն կուտակվում է հոդերում, վերածվելով նատրիումի մոնոուրատի: Պոդագրայի նոպան էլ, ըստ էության, հյուսվածքներում մոնոուրատի կուտակման գործընթացի արդյունք է: Պոդագրայի սրացումը սովորաբար սկսվում է անսպասելի, գիշերը, հաճախ առատ ու բազմազան ճաշկերույթից հետո, հատկապես մսեղենի և ալկոհոլի ընդունումից: Ցավը շեշտակի արագանում է, հոդն սկսում է այտուցվել, կարմրել, տաքանալ: Մարդը ցավից չի կարողանում իր տեղը գտնել, ամենաչնչին հպումն անգամ, օրինակ անկողնային սպիտակեղենի (այսպես կոչված «սավանի ախտանիշ»), սարսափելի ցավ է պատճառում: Երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դողում է: Նոպան կարող է ընդգրկել նաև այլ հոդերը և, այդ դեպքում, մի քանի ժամ տևած տառապանքներից հետո հիվանդն արդեն չի կարողանում շարժվել: Նման նոպաները հիվանդության սկզբում կարող են դադարել 1-2 օրից հետո, սակայն պոդագրան նահանջում է միայն ժամանակավորապես, որոշ ժամանակ անց այն նորից է վերադառնում: Հիվանդության քրոնիկական ձևն ախտահարում է ամբողջ օրգանիզմը:

 

Տոֆուսները պոդագրայի դեպքում

 

Տոֆուսների առաջացումը պոդագրայի տեսանելի նշաններից մեկն են: Տոֆուսները ենթամաշկային բջջանյութի մեջ ուրատային բյուրեղիկների կուտակմամբ պոդագրիկ հանգույցներ են: Դրանք առաջանում են ձեռքերի վրա` նախադաստակի և  արմունկի  հոդերում, նախաբազուկներում, ոտքերի վրա` ոտնաթաթերի հոդերից մի քիչ վերև,  ծնկների և ազդրերի շարժուն մակերեսներին, ճակատի վրա` ականջի հատվածում, որոշ ներքին օրգանների վրա` սրտում, երիկամներում, հոդերում և սրտապարկում:

 

Պացիենտների բուժումը հարկ է անցկացնել ոչ միայն նոպաների ժամանակ, այլ, կարևոր է,  հատկապես, նոպաների միջև ընկած հարաբերական հանգստի ժամանակահատվածում, նույնիսկ, եթե հիվանդն իրեն լավ է զգում, քանի որ հյուսվածքներում այդ ընթացքում ամեն օր կազմավորվում են միկրոտոֆուսներ:

 

Հիվանդությունն ունի նաև ավելի լուրջ հետևանքներ` սրտի, երիկամների և այլ օրգանների ախտահարումներ: Օրինակ, քրոնիկական երիկամային անբավարարությունը կարող է մահվան հանգեցնել: Նման դեպքեր հանդիպում են պոդագրայի ուշացած ախտորոշման ժամանակ:

 

Սնվելու կանոնները 

 

Հիվանդության բուժումը պետք է միայն համալիր լինի: Պոդագրայի դեպքում սննդակարգն առաջին տեղում է, որը բացառում է այն մթերքները, որոնց ճեղքումից էլ առաջանում է միզաթթվի ավելորդ քանակություն: Դրանք են` ձկնեղենը, ձկան խավիարը, միսը, լոբին, ոլոռը, գարեջուրը և այլն: Հրաժարվել թունդ ալկոհոլային խմիչքների չարաշահումից: Խորհուրդ է տրվում շատ հեղուկ ընդունել, որպեսզի օրգանիզմից ուրատների դուրս բերման գործընթացը լավանա:

 

Հարկ է կարգավորել նաև մարմնի քաշը, սակայն միայն բժշկի հսկողության ներքո, քանի որ արագ նիհարելը կարող է հանգեցնել միզաթթվի ուժեղացած արտադրման և, որպես հետևանք, պոդգրիկ կրիզի: Ներկայումս պոդագրայի բուժման համար անհրաժեշտ բազմաթիվ դեղպատրաստուկներ կան, որոնք էլ կնշանակի բժիշկը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները
ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները

Ի՞նչ է օստեոարթրոզը

Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...

Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ

Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:


Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ